«Ինտերն» ու թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կողմերի միջև գործող պայմանագիրը խզելու որոշում են կայացրել՝ հաղորդում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ինտերն» ու Քրիստիան Էրիկսենը երկկողմ համաձայնությամբ խզել են կողմերի միջև գործող պայմանագիրը: Ակումբն ու «ներաձուրիների» ամբողջ ընտանիքը գրկում են Էրիկսենին ու լավագույնը մաղթում հետագա կարիերայում»,- ասված է թիմի մամուլի հաղորդագրության մեջ:
«Եթե նույնիսկ այսօր ընդհատվում են «Ինտերի» ու Քրիստիանի ճանապարհները, ամուր ու անխզելի կապը հավերժ կմնա: Լավագույն պահերը, գոլերը, հաղթանակները, երկրպագուների ջերմությունը Սկուդետոն տոնելու ժամանակ. այս ամենն ամրագրված է ու կմնա «ներաձուրիների» պատմության մեջ»,- հավելել է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 29-ամյա դանիացին ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ 2020-ի ժամանակ խաղադաշտում սրտի կանգ ունեցավ: Բարեբախտաբար, Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սիմոն Կյերի ու բուժանձնակազմի առաջին բուժօգնության շնորհիվ հաջողվեց փրկել ֆուտբոլիստի կյանքը:
Էրիկսենն ստիպված է հեռանում Ա Սերիայից, քանի որ նրան չեն թույլատրում դեֆիբրիլյատորով առաջնության խաղի մասնակցել:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո