Logo

«Ինտերը» 105 միլիոն եվրո է պահանջել «Մանչեսթեր Սիթիից»՝ իր հարձակվողի դիմաց

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.11.2020ՍՊՈՐՏ
lautaro martinez gol festejo romelu lukaku inter.jpg 235847912 - «Ինտերը» 105 միլիոն եվրո է պահանջել «Մանչեսթեր Սիթիից»՝ իր հարձակվողի դիմաց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:54

-

-

«Մանչեսթեր Սիթին» ամռանը փորձել է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մանչեսթերյան ակումբը նույնիսկ պաշտոնական առաջարկով դիմել է «ներաձուրիներին»՝ սեղանին դնելով 78 միլիոն եվրո: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, «Ինտերը» մերժել է այդ առաջարկն ու «Սիթիից» պահանջել 105 միլիոն եվրո, ինչը «քաղաքաբնակները» պատրաստ չեն եղել վճարել:

Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019-ի ամռանը՝ «Սիթիի» սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 74 միլիոն եվրոյի դիմաց: Միլանյան ակումբում անցկացրած 59 խաղում բելգիացին դարձել է 43 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա