Logo

«Ինտերը» 6 գնդակ ուղարկեց «Կրոտոնեի» դարպասն ստուգողական խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ

Իտալիայի առաջնության 2020-21 մրցաշրջանի հաղթող «Ինտերը» շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին:

Սիմոնե Ինձագիի սաները մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում ընկերական հանդիպում են անցկացրել իտալական «Կրոտոնեի» հետ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ:

Գոլի հեղինակ են դարձել Սատրիանոն, Դիմարկոն, Չալհանօղլուն, Պինամոնտին, Սենսին ու Բրոզովիչը:

«Ինտերի» հաջորդ խաղն արդեն պաշտոնական է. օգոստոսի 21-ին միլանյան ակումբն Ա Սերիայի 1-ին տուրում կընդունի «Ջենոային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա