Logo

«Ինտերը» բողոք կներկայացնի ՈւԵՖԱ

12:35 / 15.03.2023ՍՊՈՐՏ
Ջուզեպե Մարոտա-Ինտեր

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ թիմը պատրաստվում է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ այն բանից հետո, երբ հազարից ավելի երկրպագուների մուտքը չէր թույլատրվել պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին (0-0):

«Մենք տոնում ենք քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելը, որին «Ինտերը» սպասել էր 12 տարի: Պետք է արժանին մատուցել մեր մարզիչին, ֆուտբոլիստներին ու խաղին ներկա երկրպագուներին:

Բայց ես ցանկանում եմ նաև հիշեցնել մոտավորապես հազար երկրպագուների մասին, որոնք, տոմսեր ունենալով, չէին կարողացել մտնել ստադիոն: Անսպասելի էր, այդ պատճառով էլ մենք պաշտոնական բողոք կներկայացնենք:

Ես տեսել եմ Իտալիայից ժամանած ընտանիքների լացող երեխաների կադրեր, որոնք մնացել էին դրսում: Ֆուտբոլը պետք է իր հետ բերի ուրախություն, ոչ թե հակառակը:

Հասկանում ենք, որ ՈւԵՖԱ-ն մեղավոր չէ, բայց նաև կարծում ենք, որ պաշտոնական բողոք ներկայացնելը հետագայում կբացառի նմանատիպ դեպքերը»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա կիսապաշտպանը 50-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, 14-րդը՝ գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում:

Առաջին խաղում «Ինտերը» «Պորտուին» հաղթել էր 1-0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա