Logo

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 26.05.2020ՍՊՈՐՏ
095258597 23e17f6f c2cc 4957 8608 623742bee2b7 - «Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

Միլանի «Ինտերը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է որոշի՝ իր թիրախավորված հարձակվողներից որի տրանսֆերը գնել։ Այս պահին իտալական մամուլն առանձնացրել է 2 թեկնածուի։

Corriere Dello Sport-ը հաղորդում է, որ «ներաձուրիները» միացել են ՌԲ «Լեյպցիգի» առաջատար Տիմո Վերների համար մղվող պայքարին։ «Ինտերի» հիմնական մրցակիցը «Լիվերպուլն» է։ Սակայն նրա տրանսֆերն իրականացնելու համար պետք է մեծ գումար ծախսել։ Դա էլ իր հերթին կարող է գոյանալ Լաուտարո Մարտինեսի վաճառքից հետո։

1590497549155 960x985 - «Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Նույն աղբյուրի պնդմամբ «Ինտերի» ղեկավարությունն ավելի հակված է Էդինսոն Կավանիին ձեռք բերելու տարբերակին։ Գերմանացի հարձակվողը նոր թիմ ու նոր առաջնություն տեղափոխվելուց հետո, հնարավոր է, ժամանակ պահանջի ադապտացիայի համար, իսկ ուրուգվայցին ժամանակին փայլել է Իտալիայում՝ պաշտպանելով «Պալերմոյի» ու «Նապոլիի» գույները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա