Logo

«Ինտերը» հաղթել է «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային պայքարում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.03.2018ՍՊՈՐՏ
nintchdbpict000330300954 e1497085707774 - «Ինտերը» հաղթել է «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային պայքարում

«Լացիոյի» պաշտպան Ստեֆան դե Վրեյն ամռանն, ամենայն հավանականությամբ, կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ:

Խաղացողն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանալու է հռոմեական ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, «Ինտերը» Դե Վրեյի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները, բոլոր գործոնները պարզաբանված են:

Պաշտպանի հետ բանակցությունները սկսվել էին դեռ մեկ տարի առաջ, դրանք վարել է միլանյան ակումբի մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն: Բանակցությունների վերջնական փուլը վարել է Suning Sports Group-ի համակարգող Վալտեր Սաբատինին:

«Ինտերն» ակտիվացրել է բանակցությունների տեմպերը, երբ հայտնի է դարձել Դե Վրեյի նկատմամբ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին: Ֆուտբոլիստն «Ինտեր» կտեղափոխվի որպես ազատ գործակալ:

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «ներաձուրիները» պաշտպանին առաջարկել են տարեկան մոտ 4 մլն եվրո աշխատավարձ և 5 տարվա պայմանագիր:

59f9b8e82ee40f1883000001 - «Ինտերը» հաղթել է «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային պայքարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա