Logo

«Ինտերը» հետաքրքրված է Դիբալայի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:13 / 15.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ «Ներաձուրիներն» ամռանը ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրել արգենտինացուն՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան վերջերս կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ, որ քննարկի հավանական գործարքի մանրամասները։

Միլանյան ակումբը Դիբալային 5 տարվա պայմանագիր է առաջարկում՝ տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձով։ «Յուվենտուսում» արգենտինացին տարեկան 7.3 մլն եվրո է վաստակում։

Ա Սերիայի այս մրցաշրջանում Դիբալան 15 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա