Logo

«Ինտերը» հետաքրքրված է «Ռեալի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:30 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Սեբալյոսի ու Լուկա Յովիչի ծառայություններով՝ հաղորդում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստներին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրելու տարբերակը։ «Ռեալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստների տրանսֆերներն ու ստացած եկամուտն ուղղել կազմի ուժեղացմանը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա Սեբալյոսը 11 խաղում 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա