Logo

«Ինտերը» հստակ դիրքորոշում ունի Ինձագիի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:56 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Ինտեր-Սիմոնե Ինձագի

«Ինտերի» ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքից։ Ակումբը բանակցություններ է վարում մասնագետի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար՝ տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը՝ 1 մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Սկիրան հավելում է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է մարզչի աշխատավարձը 4,2 միլիոն եվրոյից հասցնել 5,3 միլիոնի: «Ինտերն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ վերջին տուրից առաջ «Միլանին» զիջելով 2 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա