Logo

Աղբյուր. «Ինտերը» կապ է հաստատել Մխիթարյանի ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:26 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյան-Ինտեր

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան դեռևս մնում է անորոշ: Իտալական Calciomercato պարբերականի փոխանցմամբ՝ Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերը» կապ է հաստատել 33-ամյա հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա հնարավոր տեղափոխությունը: 

Աղբյուրը հավելում է, որ «ներաձուրիները» փորձում են օգտվել «Ռոմայի» ղեկավարության դանդաղկոտությունից, որոնք դեռևս չեն կարողանում վերջնական համաձայնության գալ Հենրիխի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Ավելի վաղ լրագրող Ալֆրեդո Պեդուլան հայտնել էր, որ Մխիթարյանի մեծ երկրպագուն է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, որը հայ ֆուտբոլիստին համարում է միլանյան թիմի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին իդեալական փոխարինող:

Պեդուլան նաև նշել էր, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագին ցանկանում են ձեռք բերել «Ասթոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նապոլին»:

Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա