Logo

Աղբյուր. «Ինտերը» կփոխի խաղային սխեման

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:28 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Սիմոնե Ինձագին Անտոնիո Կոնտեին փոխարինելուց հետո «Ինտերում» շարունակեց կիրառել 3-5-2 խաղային սխեման, որը չեմպիոնություն էր ապահովել Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանում:

Մասնագետը լուրջ փոփոխությունների չդիմեց. Ռոմելու Լուկակուի տեղն զբաղեցրեց Էդին Ջեկոն, իսկ Քրիստիան Էրիկսենին փոխարինեց Հաքան Չալհանօղլուն:

Այս ամառ, ըստ ամենայնի, ազատ գործակալի կարգավիճակով «ներաձուրիների» շարքն են համալրելու Հենրիխ Մխիթարյանն ու Պաուլո Դիբալան: Մեծ հավանականություն կա, որ «Ինտեր» վերադառնա նաև Ռոմելու Լուկակուն:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետն ստիպված փոխելու է խաղային սխեման՝ 3-5-2-ից անցում կատարելով 3-4-1-2-ի: Նշվում է նաև, որ Ռոբին Գոսենսին ձախ եզրի փոխարեն ավելի շատ կտեսնենք խաղադաշտի կենտրոնում: 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա