Logo

«Ինտերը» մտադիր է տրանսֆերի հանել իր առաջատարներից մեկին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
lautaro martinez romelu lukaku inter ac milan 2020 21 1eu7elmrdbi5d17l057gi9ljus - «Ինտերը» մտադիր է տրանսֆերի հանել իր առաջատարներից մեկին

«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է վաճառի հարձակման գծի առաջատարներից մեկի՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը՝ հաղորդում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» պատրաստ են բաժանվել արգենտինացի հարձակվողից, եթե լավ առաջարկ գա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

«Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի արդեն վաճառել է Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերը, որն ընդամենը մեկ տարի խաղաց «Ինտերում»։

Ավարտված մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է 48 հանդիպման, դարձել 19 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա