Logo

«Ինտերը» նոր հարձակվողի համար կարող է ծախսել 35 մլն եվրո

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
Torino Roma Dzeko Belotti - «Ինտերը» նոր հարձակվողի համար կարող է ծախսել 35 մլն եվրո

«Ինտերը» նոր հարձակվող է փնտրում, որպեսզի փոխարինի Ռոմելու Լուկակուին, որը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

Եթե իտալական ակումբը Լուկակուի տրանսֆերից ստանա 130 մլն եվրո, ապա նոր հարձակվող  գնելու համար այդ գումարից կարող է ծախսել միայն 35 մլն-ը։ Իրավիճակից դժգոհ են գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ինչպես նաև մենեջերներ Պյերո Աուզիլիոն և Բեպե Մարոտան։ Այդ գումարով անհնարին է դառնում ձեռք բերել «Ֆիորենտինայի» ռմբարկու Դուշան Վլահովիչին ու «Ատալանտայի» հարձակվով Դուվան Սապատային։

Այս պարագայում գլխավոր ֆավորիտը դառնում է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, որի համար «գայլերը» պահանջում են 12 մլն եվրո։

 

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա