Logo

Ռոմանո. «Ինտերը» պաշտոնական առաջարկ է կատարել Մխիթարյանին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:44 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Inter

«Ինտերը» պաշտոնական առաջարկով դիմել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ իտալացու՝ բանակցությունները շարունակվում են, քանի որ Հենրիխը նաև պայմանագրի երկարաձգման առաջարկ է ստացել «գայլերից»: Ռոմանոն հավելում է, որ միլանցիներն սպասում են Մխիթարյանի վերջնական որոշմանը:

Էքրեմ Քյոնուրն էլ հայտնում է, որ միլանյան ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է «1+1» ձևաչափով պայմանագիր՝ տարեկան 3-3,5 միլիոն եվրո աշխատավարձով: «Ներաձուրիները» նաև բոնուսներ են խոստացել՝ պայմանավորված մրցաշրջանի արդյունքներով:

Ըստ Քոնուրի՝ «Ինտերը» պատրաստ է հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչներին վճարել 2 մլն եվրո միջնորդավճար՝ գործարքը ձևակերպելու համար:

Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանը թիմի հետ նախօրեին նվաճել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխը բուժզննում կանցնի «Ինտերի» համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա