Logo

«Ինտերը» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.06.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
simone indzaghi - «Ինտերը» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

«Ինտերը» հայտարարել է նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Միլանյան թիմը գլխավորել է «Լացիոյի» նախկին մարզիչ Սիմոնե Ինձագին: Իտալացու հետ ստորագրվել է 2 տարվա ժամկետով պայմանագիր:

45-ամյա մասնագետը «ներաձուրիի» ղեկին փոխարինելու է Անտոնիո Կոնտեին, որն ավարտված մրցաշրջանում թիմին դարձրեց Ա սերիայի չեմպիոն: Կոնտեն իր պաշտոնը թողել է ակումբի ղեկավարության տրանսֆերային նոր քաղաքականության վերաբերյալ անհամաձայնության պատճառով:

Ինձագին 2016 թվականից էր գլխավորում «Լացիոն»: Հռոմեացիների հետ նա երկու անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր և մեկ անգամ Իտալիայի գավաթակիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա