Logo

«Ինտերը» պատրաստ է բավարարել Մխիթարյանի ֆինանսական պահանջները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:36 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Ինտեր

«Ինտերը» պատրաստվում է ամռանն ուժեղացնել կիսապաշտպանության գիծը՝ հայտնում է Tuttosport պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ միլանցիների գլխավոր տրանսֆերային թիրախն են «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Էմպոլիի» 20-ամյա ալբանացի կենտրոնական կիսապաշտպան Քրիստյան Ասլանին:

Ըստ իտալական պարբերականի՝ «Ինտերը» պատրաստ է բավարարել «Ռոմայի» 33-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: «Ներաձուրիները» պատրաստ են պայմանագիր կնքելու համար 2 միլիոն եվրո բոնուս վճարել Հենրիխին, իսկ աշխատավարձի չափը կարող է կազմել տարեկան 4 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» կապ է հաստատել Մխիթարյանի ներկայացուցիչների հետ: Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա