Logo

«Ինտերը» պայման է դրել «Չելսիի» առջև

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:14 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերը» «Չելսիին» հայտնել է, որ չի պատրաստվում 8 մլն եվրոյից ավելի վճարել Ռոմելու Լուկակուի վարձակալության համար՝ հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «ներաձուրիներն» առաջարկել են 5 մլն եվրո (2 մլն էլ նախատեսված էր որպես հավելավճար), սակայն «ազնվականները» պահանջել են 10 մլն եվրո:

Այժմ միլանյան ակումբը հայտնել է վերջնական գումարի չափը՝ հույս ունենալով, որ պատասխան կստանա սեղմ ժամկետում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը «Չելսին» «Ինտերից» գնել էր բելգիացի ռմբարկուի տրանսֆերային իրավունքը՝ վճարելով 113 մլն եվրո: 

Լուկակուն գոհ չէ լոնդոնյան ակումբում իր կարգավիճակից և մտադիր է վերադառնալ միլանյան գրանդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա