Logo

«Ինտերը» Սիմոնե Ինձագիին հնարավոր փոխարինող է գտել

11:41 / 03.04.2023ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերը» կապ է հաստատել է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Կողմերը քննարկել են Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին հնարավոր փոխարինելու հարցը: Պոչետինոն նախորդ տարվա հուլիսի 5-ին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալ է:

«Ինտերի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից: Միլանյան գրանդն Ա Սերիայի երեք անընդմեջ խաղում պարտվել է և 50 միավորով նահանջել չորրորդ տեղ:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայություն կանցկացնի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:

51-ամյա Մաուրիսիո Պոչետինոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև իսպանական «Էսպանյոլն» և անգլիական «Սաութհեմփթոնը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա