Logo

«Ինտերը» ցանկանում է վարձակալել «Չելսիի» կիսապաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:26 / 05.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս-Չիկը հետաքրքրել է Միլանի «Ինտերին»՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ պահանջվող 20 մլն եվրոն «Ինտերը» շատ է համարում, այդ պատճառով էլ իտալական ակումբը կարող է վարձակալել անգլիացի կիսապաշտպանին, որի պայմանագիրը «թոշակառուների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» սանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա