Logo

«Ինտերը» Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ որոշում ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Ինտեր-Սիմոնե Ինձագի

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը որոշել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Սիմոնե Ինձագիին՝ տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը: Ինձագիի պայմանագիրը միլանյանի ակումբի հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Հաղորդվում է, որ կողմերը պայմանագրի ժամկետը կերկարաձգեն մինչև 2024 թվականի ամառ: Գործարքի մասին ակումբը կհայտարարի մինչև օրվա ավարտը:

Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորել է նախորդ ամռանը: 2021/2022 մրցաշրջանում թիմը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Ա Սերիայում զբաղեցրել 2-րդ տեղը:

Հիշեցնենք՝ նախօրեին «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ նրանք ձեռք են բերել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա