Logo

«Ինտերը» որոշել է՝ ում է գնելու Լուկակուի փոխարեն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
1230881780.0 - «Ինտերը» որոշել է՝ ում է գնելու Լուկակուի փոխարեն

Ռոմելու Լուկակուի՝ «Չելսի» հավանական տրանսֆերը կարող է տրանսֆերային դոմինոյի հանգեցնել:

Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերն» արդեն կորսված է համարում Լուկակուին և փոխարինող է գտել նրան: Ռոմանոյի փոխանցմամբ՝ միլանյան ակումբի ընտրությունը կանգ է առել «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Զապատայի վրա: Նշվում է, որ եթե «Ինտերը» գնի Զապատային, «Ատալանտան» էլ, իր հերթին, կփորձի ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամին, որը նույնպես պատրաստվում է հեռանալ Լոնդոնից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Լուկակուի համար պատրաստ է առաջարկել 130 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա