
Ռոմելու Լուկակուի՝ «Չելսի» հավանական տրանսֆերը կարող է տրանսֆերային դոմինոյի հանգեցնել:
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերն» արդեն կորսված է համարում Լուկակուին և փոխարինող է գտել նրան: Ռոմանոյի փոխանցմամբ՝ միլանյան ակումբի ընտրությունը կանգ է առել «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Զապատայի վրա: Նշվում է, որ եթե «Ինտերը» գնի Զապատային, «Ատալանտան» էլ, իր հերթին, կփորձի ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամին, որը նույնպես պատրաստվում է հեռանալ Լոնդոնից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Լուկակուի համար պատրաստ է առաջարկել 130 մլն եվրո: