Logo

ՄՅՈՒ-ի 9 ֆուտբոլիստ, որոնց հետ Տեն Հագը հույսեր չի կապում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-Մանչեսթեր Յունայթեդ

«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որն ակումբի ղեկն ստանձնելու է հուլիսի 1-ին, ցանկանում է վերակառուցել անգլիական թիմը՝ հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 52-ամյա նիդեռլանդցի մասնագետը կփորձի ազատվել 9 ֆուտբոլիստից: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որն արդեն հայտնել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին:

Բացի Մատիչից, Տեն Հագի «սև ցուցակում» են Ֆիլ Ջոնսը, Էրիկ Բային, Աարոն Վան-Բիսական, Լի Գրանտը, Ջեսի Լինգարդը, Խուան Մատան, Պոլ Պոգբան և Էդինսոն Կավանին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկ տեն Հագը ցանկանում է «Յունայթեդում» տեսնել իր ներկայիս թիմի՝ «Այաքսի» պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսին, Յուրիեն Թիմբերին, հարձակվող Էնթոնիին և «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա