Լա լիգայի 19-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» Պամպլոնայում ուժերը չափեց «Օսասունայի» հետ՝ առավելության հասնելով 3-1 հաշվով:
Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին «Օսասունայի» արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլյան փորձում էր կասեցնել մրցակցի երիտասարդ կիսապաշտպան Նիկո Ուիլյամսի առաջխաղացումը:
Ավիլյան չափազանց կոշտ սահանկում կատարեց: Բարեբախտաբար, Նիկոն ձերբազատվեց մրցակցից ու «չզոհվեց»:
«Օսասունայի» հարձակվողի սահանկումը, սակայն, չվրիպեց Նիկոյի ավագ եղբոր՝ Ինյակի Ուիլյամսի աչքից: Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողը դրվագից հետո փորձում էր հարցեր պարզել Ավիլյայի հետ:
Այս դրվագում Ավիլյան զգուշացվեց դեղին քարտով, իսկ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Ավիլյայի երկրորդ դեղին քարտը
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո