Logo

Աղբյուր. Իրանցի 2 ֆուտբոլիստ կմիանա «Փյունիկին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 10.06.2022Հայկական ֆուտբոլ
Միլադ Ջահանի-Ահմադ Ջաբուրի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի հաղթող «Փյունիկը» 2 նորեկ կունենա: Իրանական Penaalty-ի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մեկնարկից առաջ «Փյունիկին» կմիանան իրանցի ֆուտբոլիստներ Միլադ Ջահանին («Սեպահան», ձախ վինգեր) և Ահմադ Ջաբուրին («Նավթ», հարձակվող):

Երկու ֆուտբոլիստն էլ երևանյան թիմին կմիանան վարձավճարով:

33-ամյա Ջահանին 2021/2022 մրցաշրջանում իրանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 2 գոլի և նույնքան ասիստի հեղինակ, իսկ Ջաբուրին մասնակցել է 12 հանդիպման և խփել 1 գոլ: Ջահանին Ասիայի Չեմպիոնների լիգայում անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա