Logo

Կայրի Իրվինգը որոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:20 / 28.06.2022Բասկետբոլ
Կայրի Իրվինգ

«Բրուքլին Նեթսի» առաջատարներից Կայրի Իրվինգը որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ հայտնում է ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:

Պաշտպանը կակտիվացնի պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը: Նոր պայմանագրով՝ Իրվինգը 1 մրցաշրջանում կվաստակի 36,9 միլիոն դոլար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրվինգը կլքի թիմը: Նրա պայմանագիրը «Բրուքլինի» հետ գործում է մինչև հունիսի 29-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա