Logo

Իսկոն համաձայնության է եկել Լա լիգայի ակումբի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:44 / 21.02.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կփոխի ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտին:
   

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իսպանացին պայմանավորվել է «Սևիլիայի» հետ: Կողմերն արդեն քննարկել են պայմանագրի բոլոր դետալներն ու համաձայնության եկել տրանսֆերի հարցում:
   
Նշենք նաև, որ 29-ամյա ֆուտբոլիստն անդալուզյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ամռանն ավարտվում է նրա՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը:
   
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Իսկոն անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գնդակի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա