Logo

Իսկոն հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:55 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Իսկո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հաստատել է, որ ամռանը հեռանալու է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ 

Ինստագրամյան իր էջում իսպանացին հրաժեշտի ուղերձով դիմել է մադրիդյան թիմի երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով «Արքայական ակումբում» անցկացրած ժամանակահատվածում իրեն աջակցելու համար:

Իսկոն 2013 թվականին «Մալագայից» էր տեղափոխվել «սերուցքայինների» ճամբար: Մադրիդի «Ռեալի» կազմում 30-ամյա կիսապաշտպանը նվաճել է Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, 3 անգամ դարձել Լա լիգայի հաղթող, 1 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր, 4 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն և 3 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա