Logo

Իսկոն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:34 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Իսկո-2022

Մադրիդի «Ռեալից» հեռացած և ազատ գործակալի կարգավիճակ ստացած իսպանացի կիսապաշտպան Իսկոն մարզական կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի: Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Օկան Բուրուկն ակումբի ղեկավարությանը պնդում է թիմ հրավիրել Իսկոյին:

Նրանք ցանկանում են ուժեղացնել կազմը, որպեսզի հաղթեն ներքին առաջնությունում և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեն:

Իսկոյի ծառայություններով վաղուց հետաքրքրված են նաև իտալական «Ռոման» և իսպանական «Սևիլիան»:

30-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը 2013 թվականի հուլիսից էր պաշտպանում «Արքայական ակումբի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա