Logo

Իսկոն մերժել է իտալական 2 թիմի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:25 / 03.06.2022ՍՊՈՐՏ
Իսկո

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա կիսապաշտպան Իսկոն մերժել է իտալական «Ռոմայի» և «Միլանի» առաջարկը՝ հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը նախատեսում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ավելի վաղ Իսկոն հայտարարել էր, որ հեռանում է մադրիդյան գրանդից:

Իսպանացին «Ռեալում» խաղում է 2013 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը։ Իսկոն մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 353 հանդիպում, որոնցում դարձել է 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» Իսկոյին կհրավիրի, եթե թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանա ակումբից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա