Logo

Իսկոն մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:35 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալից» հեռացած և ազատ գործակալի կարգավիճակ ստացած իսպանացի կիսապաշտպան Իսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն՝ հաղորդում է AS-ը:

Կողմերն առաջիկայում կարող են պայմանագիր կնքել: Գործարքի իրականացմանը մեծամասամբ կարող է նպաստել Իսկոյի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, որը լավ հարաբերություններ ունի հռոմեական թիմի գլխավոր մարզչի՝ իր հայրենակից Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական «Գալաթասարայը» և իսպանական «Սևիլիան»:

Իսկոն 2013 թվականի հուլիսից էր պաշտպանում «Արքայական ակումբի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա