Logo

Աղբյուր. Իսկոն տեղափոխվում է իսպանական ակումբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:35 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Իսկո-Սևիլիա

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա կիսապաշտպան Իսկոն որոշել է տեղափոխվել «Սևիլիա»՝ հայտնում է Todofichajes-ը: Ֆուտբոլիստն անդալուզյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ կավարտվի հունիսին:

Գործարքի մասին, ըստ աղբյուրի, պաշտոնապես կհայտարարվի մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, որում մադրիդցիները կհանդիպեն անգլիական «Լիվերպուլին»:

Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա