Logo

Թիմերը չեն կարողանում բավարարել Իսկոյի ֆինանսական պահանջները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:30 / 04.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն նոր ակումբ փնտրելու հարցում խնդիրների է բախվել` հաղորդում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ իսպանացին աշխատավարձի հարցում բարձր պահանջներ ունի, այդ իսկ պատճառով էլ չի կարողանում հարմար ակումբ գտնել։

Նրա ծառայություններով հետաքրքրված են «Սևիլիան», «Վալենսիան», «Բետիսն» ու «Ռոման»։ Բոլոր այս ակումբները չեն կարողանում բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։ Իսկոն ցանկանում է պահպանել տարեկան 7 մլն եվրո աշխատավարձը։

2021/22 մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա