Logo

Իշխան Գելոյանը՝ «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:56 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Իշխան Գելոյան

Հայաստանի հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը նոր թիմ ունի: 29-ամյա վինգերը 2 տարվա պայմանագիր է կնքել «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Գելոյանը «ԲՄԱ-Խաբարովսկում» կխաղա «9» համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ Կալինինգրադի «Բալթիկան» հայտարարել էր, որ Գելոյանի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի: Հայ ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակ ստանալուց հետո:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում «ԲՄԱ-Խաբարովսկը» վաստակած 65 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա