Logo

«Բալթիկան» հայտարարել է Իշխան Գելոյանի հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:36 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Իշխան Գելոյան

Հայաստանի հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը կհեռանա Կալինինգրադի «Բալթիկայից»՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա վինգերի հետ չի երկարաձգվի հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը:

Գելոյանը «Բալթիկայում» խաղում էր 2014 թվականից: Այդ ընթացքում նա անցկացրել է 109 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա