Logo

Իսկ եթե Մբապեն մտափոխվի՞. 7 գործոն, որով ՊՍԺ-ն կարող է պահել ֆրանսիացուն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
3209801 65751288 2560 1440 - Իսկ եթե Մբապեն մտափոխվի՞. 7 գործոն, որով ՊՍԺ-ն կարող է պահել ֆրանսիացուն

Արդեն գրեթե 1 ամիս անցել է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» չստացված տեղափոխությունից: Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Արքայական ակումբն» ամեն ինչ արեց ֆրանսիացուն գնելու համար. նախ՝ 160 մլն եվրոյի առաջարկ, հետո՝ 180 մլն, իսկ վերջում՝ 200:

ՊՍԺ-ն մնաց անդրդվելի: Բացի այն, որ ՊՍԺ-ն չունի գումարի կարիք, չունի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու անհրաժեշտություն, նաև Մբապեին չվաճառելն սկզբունքի հարց էր, փարիզյան ակումբի որոշման պատճառներից մեկը նաև ֆրանսիացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույսերն են:

Ֆրանսիացի հարձակվողը 2022-ի հունվարի 1-ից օրինական հիմքեր ունի այլ ակումբի հետ բանակցելու և նախնական պայմանագիր կնքելու՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից այդ ակումբը համալրելու համար: Բայց մինչև այդ պահը ՊՍԺ-ն իր բոլոր լծակներն ու գործիքակազմն օգտագործելու է առաջիկա տասնամյակի գլխավոր աստղերից մեկին թիմում պահելու համար:

Նոր առաջարկ. 2 տարվա պայմանագիր

Վերջին ամիսների բանակցությունների արդյունքում ՊՍԺ-ին պարզ դարձավ, որ Մբապեն չի պատրաստվում նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կնքել: Նա մերժել է պայմանագրի երկարաձգման վերջին 4-5 առաջարկները, որքան էլ դրանք ֆինանսապես շահավետ են եղել:

PSG sporting director Leonardo reveals wantaway Kylian Mbappe can leave for Real Madrid for right fee, confirms bid - Eurosport

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հոկտեմբերին ՊՍԺ-ն նոր մոտեցում է ցույց տալու առաջարկվող պայմանագրի հարցում: Ըստ նոր պայմանագրի՝ Մբապեն կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան մոտ 50 մլն եվրո, բայց որ ամենակարևորն է՝ պայմանագիրը երկարաժամկետ չի լինի՝ ընդամենը 2 տարի ժամկետով: ՊՍԺ-ում կարծում են, որ այդպես Մբապեին չի անհանգստացնի Փարիզում բանտարկված մնալու միտքը:

Մեսիի ու Նեյմարի հետ խաղալու գործոնը

Նեյմարը Մբապեի ընկերն է: Բրազիլացին բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ շատ կցանկանար երկար տարիներ խաղալ Կիլիանի կողքին: Այս զույգի խաղը միասին ստացվում է. նրանք փոխլրացնում են միմյանց, էգոների բախում էլ, գոնե մինչև այս պահը, դեռ չի եղել:

Ամռանը նրանց միացավ արդեն Մեսին: Անուններով՝ Մեսի-Նեյմար-Մբապե եռյակը սարսափելի է, բայց խաղադաշտում  նրանք դեռ որևէ արտասովոր բան չեն արել: Այդուհանդերձ՝ այս եռյակը կարող է լուրջ խնդիրներ լուծել այս մրցաշրջանում: Մեսին ու Նեյմարը միասին ֆանտաստիկ մրցաշրջաններ են անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթելով բոլոր մրցանակները: Նրանք Լուիս Սուարեսի հետ միասին ջարդում-փշրում էին ամեն ինչ ու բոլորին: Կարելի է ասել, որ MSN-ը ֆուտբոլի պատմության ամենահզոր հարձակման եռյակներից է:

Messi set for PSG debut as Mbappe future remains uncertain - France 24

Սուարեսի դերում հայտնվել է Մբապեն: Եթե հաշվի առնենք նրանց խաղաոճը, ապա կհասկանանք, որ նրանք հաջողությամբ կարող են խաղալ միմյանց հետ: Մեսին վերջին տարիներին խաղում է խորքից ու կառուցում թիմի գրոհները, Նեյմարը նույնպես խաղարկողի դիրքում է խաղում կամ տեղաշարժվում իր սիրելի ձախ եզր, Մբապեն էլ միտված է հարձակման կրակագծում խաղալուն. միայն նախորդ մրցաշրջանում նա 47 խաղում խփեց 42 գոլ:

Մեսիի ու Նեյմարի հետ խաղալը կարող է գայթակղել Մբապեին՝ մնալ ՊՍԺ-ում գոնե ևս 2-3 տարի: Այս առումով շատ բան պարզ կդառնա առաջիկա ամիսներին:

Էմանուել Մակրոնը համոզելու է Մբապեին

Մբապեին ՊՍԺ-ում կփորձի պահել ոչ միայն ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն, նախագահ Ալ-Նասեր Հելաիֆին, գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և ՊՍԺ-ի սեփականատեր, Կատարի շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, այլ նաև անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մակրոնը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերից առաջ, որոնք կայանալու էին սեպտեմբերին, այցելել էր Ֆրանսիայի հավաքականի մարզաբազա՝ Կլարեֆոնտեն, որտեղ նա հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է Մբապեին տեսնել ՊՍԺ-ում. «Հրաշալի կլինի ֆրանսիական ֆուտբոլի համար, որ Մբապեն մնա Փարիզում: Նա իսկական օրինակ է երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստների համար»:

PSG: Kylian Mbappé encouraged to stay by Emmanuel Macron?

Մակրոնը, իհարկե, լավ է հասկանում, որ Մբապեն ոչ միայն պարզապես թոփ ֆուտբոլիստ է կամ ՊՍԺ-ի հերթական աստղը, այլ Ֆրանսիայի հավաքականի և ֆրանսիական ֆուտբոլի առաջիկա տարիների գլխավոր դեմքը: Ու թե՛ ֆրանսիական ֆուտբոլի, թե՛ Լիգա 1-ի համար չափազանց կարևոր է լինելու Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալը: Ըստ ֆրանսիական մամուլի՝ Մակրոնի հաղորդագրություններն ու հորդորները Մբապեին ոչ միայն հրապարակային են, այլ նաև՝ անձնական: Ու առաջիկա շաբաթներին և ամիսներին Ֆրանսիայի նախագահը շարունակելու է ճնշում գործադրել Մբապեի վրա:

Մեր ընտրանին

Ֆրանսիացի երկրպագուները

Ամիսներ առաջ Մբապեն հայտարարեց, որ հոգնել է ֆրանսիացի երկրպագուների՝ իր հասցեին հնչած քննադատություններից: Մբապեն սուլոցների արժանացավ նաև Լիգա 1-ի առաջին տնային խաղերի ժամանակ. երկրպագուներին դուր չէր եկել, որ նա այդքան բացահայտ ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»:

Բայց կա ֆրանսիացի երկրպագուների մեկ այլ ծանրակշիռ զանգված, որոնք, անկախ ամեն ինչից, միշտ պաշտպանում և աջակցում են Մբապեին: Ֆրանսիացի բազմաթիվ երկրպագուներ պաշտպանեցին Մբապեին քննադատություններից, որոնք առաջացել էին ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում վճռորոշ 11-մետրանոց հարվածն անվրեպ չիրացնելու արդյունքում:

Tuchel: Mbappe could've scored seven goals

Առաջիկա ամիսներին երկրպագուների սերն ու աջակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Մբապեի որոշման հարցում: Ակումբն այնպես է անելու, որ այդ աջակցությունն առավելագույնի հասնի:

Մբապեի ներգրավվածությունը ՊՍԺ-ի պրոյեկտներում

Նեյմարն ու Մբապեն, բացի ֆուտբոլ խաղալուց, ըստ իրենց կնքած պայմանագրերի, բավական մեծ ներգրավվածություն ունեն նաև ՊՍԺ-ի տարբեր նախագծերում և բարեգործական կամ սոցիալական նախաձեռնություններում:

Օրինակ՝ Նեյմարը և ՊՍԺ-ն համատեղ միջոցներով դպրոցներ էին կառուցել Բրազիլիայում, ու նույնիսկ Հելաիֆին և Նեյմարը միասին այցելեցին այդ դպրոցները: Մբապեն էլ 2019-ին ՊՍԺ-ի հետ համագործակցությամբ իր բարեգործական հիմնադրամը բացեց Փարիզում, որի նպատակն էր օգնել հաշմանդամ երեխաներին ֆուտբոլով զբաղվելու հարցում:

France star Kylian Mbappe has a charity for kids, donated £400k World Cup appearance fee and aided Sala search fund

Կատարի հետ ունեցած համաձայնությունները

ՊՍԺ-ի մոտեցումն է՝ թիմի աստղերին ակումբի հետ այլ թելերով կապելու մարտավարությունը:

2018-ին Նեյմարը դարձավ Qatar National Bank-ի (Կատարի ազգային բանկի) դեսպանը, որը նաև ՊՍԺ-ի գործընկերներից է ու աշխարհի ամենահարուստ և զորեղ ֆինանսական կառուցներից մեկն:

ՊՍԺ-ի հովանավորներից է նաև Nike-ը և Accor-ը՝ աշխարհի գլխավոր տուրիստական գործակալություններից մեկը: Այս ընկերությունները գովազդում է Կիլիան Մբապեն, որի ընտանիքը նույնպես համագործակցում է թե՛ Nike-ի, թե՛ Accor-ի հետ: Հովանավորչական պայմանագրեր կնքելու հարցում Մբապեի գործակալը Դելֆին Վերհեյդենն է, որը կարող է իր դերը խաղալ Մբապեի ապագայի հարցում: Ըստ նրա՝ մարքեթինգային տեսանկյունից ավելի շահավետ է, որ Մբապեն մնա ՊՍԺ-ում:

Nike vs. Adidas: Who is the real winner of the World Cup? - CGTN

Մբապեի ընտանիքի գործոնը

Մբապեի՝ «Ռեալ» չստացված տեղափոխությունը մի փոքր փչացրեց ֆուտբոլիստի ընտանիքի և ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերությունները: Լեոնարդոն իր հարցազրույցներում ցույց է տվել, որ, մեղմ ասած, հիացած չէ Մբապեի պահվածքից, իսկ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին վերջին ամիսներին առհասարակ անմիջական շփում չի ունեցել Մբապեի հետ:

Մբապեի ընտանիքին չի գոհացնում այս վիճակը: «Ռեալ» տեղափոխությունը միայն Մբապեի երազանքն է, այլ ոչ նրա ընտանիքի: Կիլիանի հայրը, մասնավորապես, ամեն ինչ անում և անելու է ՊՍԺ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ նա շարունակում է մնալ այն կարծիքին, որ Մբապեի համար բոլոր առումներով ավելի շահավետ է ՊՍԺ-ում խաղալը: Հենց նրա հայրն է 2017-ին որոշել, որ Մբապեն «Մոնակոյից» տեղափոխվի ՊՍԺ՝ չնայած, որ «Ռեալն» արդեն համաձայնության էր հասել «Մոնակոյի» ղեկավարության հետ:

Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ 14-ամյա Էթան Մբապեն նույնպես խաղում է ՊՍԺ-ում՝ մանկապատանեկան թիմում:

They ensure that the Real Madrid wants to sign... Mbappé's brother!

Ժամանակն աշխատում է «Ռեալի» օգտին. հունվարին  մնացել է 3 ամսից մի փոքր ավելի, բայց ՊՍԺ-ի, Ֆրանսիայի նախագահի, Մբապեի ընտանիքի ու թիմի երկրպագուների ճնշումներն այս ընթացքում շարունակվելու են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա