Logo

«Իսկական դետեկտիվի» 3-րդ եթերաշրջանի և գլխավոր դերակատարի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 27.07.2017Կինո
True Detective Season One - «Իսկական դետեկտիվի» 3-րդ եթերաշրջանի և գլխավոր դերակատարի մասին

Հիշո՞ւմ եք «Իսկական դետեկտիվ» սերիալը: Մենք էլ: Այն ունեցավ 2 եթերաշրջան. առաջինը՝ հաջողվեց, երկրորդը՝ ոչ: Առաջինի հաջողվեց նաև լավ դերասանական կազմի շնորհիվ՝ հատկապես Մեթյու Մաքկոնահիի: Շատ կարևոր էր նաև ռեժիսորի դերը: Առաջին եթերաշրջանի ռեժիսորն էր Քերի Ֆուկունագան, երկրորդինը՝ մի քանի տարբեր հեղինակներ:
Երկրորդ եթերաշրջանի դերասաններն էին Վինս Վոնը, Քոլին Ֆարելը և Ռեյչլ ՄակԱդամսը:

true detective s2 stars - «Իսկական դետեկտիվի» 3-րդ եթերաշրջանի և գլխավոր դերակատարի մասին

HBO ընկերությունը երկար էր մտածում երրորդ եթերաշրջան նկարահանել, թե՝ ոչ: Օրերս «Լուսնի լույսը» օսկարակիր ֆիլմի օսկարակիր դերասան Մահերշալա Ալին իր ինստագրամյան էջում այս նկարն էր տեղադրել.

Season 3 @hbo

A post shared by Mahershala Ali (@mahershalaali) on

Բոլորը միանգամից հասկացան. երրորդ եթերաշրջան լինելու է և այնտեղ լինելու է նաև Մահերշալա Ալին:
HBO-ն դեռ պաշտոնական տեղեկություններ չի հաղորդել, բայց կարծես թե կասկածներ այլևս չկան: Սպասենք:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա