Logo

Իսկոն շնորհավորել է Մարսելոյին՝ նրբորեն ակնարկելով իրենց ներկայիս կարգավիճակը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:14 / 12.05.2022ՍՊՈՐՏ
null

Այսօր «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ Մարսելոն, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը:

Բրազիլացուն շնորհավորել է խաղընկերը՝ Իսկոն՝ նրբորեն ակնարկելով թիմում իրենց ներկայիս կարգավիճակը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, լեգեն՛դ. բարդ էր գտնել այնպիսի լուսանկար, որտեղ մենք միասին խաղում ենք»,- գրել է իսպանացին:

Հիշեցնենք, որ 2 ֆուտբոլիստն էլ տեղ չունեն «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում. եթե Մարսելոն հաճախ փոխարինման է դուրս գալիս, ապա Իսկոն գրեթե խաղաժամանակ չի ստանում:

Այսօր՝ ժամը 23:30-ին, Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Ռեալն» ընդունելու է «Լևանտեին»: Հանդիպումը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա