Logo

Իսպանացի հանրահայտ լրագրողի շատ կարևոր հայտարարությունը Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Desktop UK L1 2021 Mbappe France - Իսպանացի հանրահայտ լրագրողի շատ կարևոր հայտարարությունը Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

«Ռեալը» շարունակում է աշխատանքներ տանել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու ուղղությամբ։ Այս հարցով շատ հետաքրքիր հայտարարություն է արել իսպանական El Chiringuito TV-ի հանրահայտ լրագրող Խոսե Պեդրերոլը։

«Մենք կհայտարարենք Կիլիան Մբապեի ու «Ռեալի» միջև պայմանագիր կնքելու մասին այստեղ՝ El Chiringuito TV-ում օգոստոսի վերջին երկու շաբաթների ընթացքում»,-ասել է Պեդրերոլը։

Հաղորդվում է, որ իսպանացի հանրահայտ լրագրողը նաև հրաժարվել է այս ամառ արձակուրդ գնալ, որպեսզի անձամբ հայտարարի Մբապեի տրանսֆերի մասին ուղիղ եթերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա