Logo

Իսպանացի մասնագետը կարող է փոխարինել Գվարդիոլային

10:43 / 30.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը կարող է հեռանալ իր պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է El Chiringuito-ն:

Կատալոնացի մասնագետը կարող է մարզչական աշխատանքում դադար վերցնել: Անգլիայի չեմպիոնը Գվարդիոլային հնարավոր փոխարինելու համար դիտարկում է իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի տարբերակը:

Էնրիկեն նախորդ տարի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալ է:

Հիշեցնենք, որ 52-ամյա Գվարդիոլան 2016 թվականի հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա