Logo

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 26.04.2021Կինո
e5qrljvh445457 - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

Գեղեցիկ մարդիկ, ճոխ հանդերձանքներ, հույզեր, կրքոտ հարաբերություններ և անհավանական պատմություններ, որոնք կարող են գերել յուրաքանչյուրին:

Առանձնացրել ենք իսպանական 5 սերիալ, որոնք հաստատ արժե դիտել՝ 

Velvet – Թավշյա պատկերասրահ 

1 11 - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

/Իսպանիա – 2013-2016թթ, դրամա, մելոդրամա/

Galerías Velvet նորաձևության կայսրության ժառանգորդ Ալբերտոն և սովորական դերձակուհի Աննան վաղուց էին սիրահարված միմյանց:

Սցենարիստներ Ջեմմա Ռ. Նեյրան և Ռամոն Կամպոսը կարողացել են այնպես ներկայացնել հարուստ տղամարդու և աղքատ աղջկա հարաբերությունների մասին դասական, ստանդարտ պատմությունը, որ անհնար լինի «պոկվել» հեռուստացույցից և չմտածել սերիալի և հերոսների սիրո մասին:

«Թավշյա պատկերասրահ» -ը պարտադիրլ ֆիլմերի շարքից է, եթե նորաձևության հանդեպ սեր ունեք. նախորդ դարի կեսերի շքեղ հանդերձանքների դիզայներներն աշխատում են հայտնի իսպանական ստուդիաներում:

El tiempo entre costuras – Ճակատագրի թելերը

bluper 15258987 169997617 1024x576 960x540 - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

/Իսպանիա – 2013-2014թթ, դրամա, մելոդրամա, դետեկտիվ/

1934թ. Մադրիդ: Ճակատագրի բերումով, երիտասարդ դերձակ Սիրա Կիրոգան որոշում է հեռանալ Մադրիդից և ամուսնանում է Ռամիրո Արրիբասի հետ, որի հետ էլ մեկնում է Մարոկկո: Ամեն ինչ իդեալական էր, մինչ այն պահը, երբ Ռամիրոն լքում է աղջկան՝ գողանալով աղջկա ամբողջ գումարն ու զարդերը: Սյուժետային անսպասելի շրջադարձերն անակնկալի կբերեն նույնիսկ ամենաքմահաճ հեռուստադիտողին:

Vis a vis – Վիսավիս

Locked Up Season 4 960x540 - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

/Իսպանիա – 2015-2019թթ, թրիլլեր, դրամա/

Ֆինանսական տնօրեն Մակարենա Ֆեռեյրոն հայտնվում է «Քրուս դել Սուր» կանանց բանտում: Այստեղ բարքերը կոշտ են, իսկ իրավիճակը սրվում է ամենավտանգավոր բանտարկյալներից մեկի՝ Զուլեմայի պատճառով: Սերիալի սյուժեն և նույնիսկ գովազդային արշավը նմանեցնում են հայտնի «Orange Is the New Black» ֆիլմին: Արդյոք իսպանական ֆիլմը կկրկնի ամերիկյանի փառքը…

La casa de papel –Թղթե տունը

VOAJUFY7GVGD3OW5LAQT5VHS4A 960x557 - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

/Իսպանիա – 2017թ, թրիլլեր, կրիմինալ, դետեկտիվ/

Պրոֆեսոր մականունով խորհրդավոր մի մարդ հավաքում է լավագույն մասնագետներին թագավորական դրամահատարանը թալանելու համար: Բայց նրա անթերի պլանը կարծես թե չի իրագործվում:

Netflix-ը ձեռք է բերել սերիալի ցուցադրման իրավունքները: Այն մեծ ժողովրդականություն է ունեցել և մեծ թվով հետևորդներ ձեռք բերել ամբողջ աշխարհում:

Սերիալը հետաքրքիր է ոչ միայն խառը սյուժեով, այլ նաև ռոք-ն-ռոլի և նուրբ մելոդրամաների միաձուլմամբ:

Élite – Էլիտա 

54cb755ffd0df56b32767afa10d29ebb - Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

/Իսպանիա – 2018թ, թրիլլեր, կրիմինալ, դրամա

Աղքատ թաղամասի դպրոցի փլուզումից հետո երկու հասարակ տղա և մի մահմեդական աղջիկ տեղափոխվում են քաղաքի ամենաէլիտար դպրոց, որտեղ սովորում են միայն մեծահարուստների երեխաները: Արտոնյալ երեխաները թշնամանքով են ընդունում եկվորներին և ամեն ինչ անում են նրանց կյանքը կործանելու համար:

Նախագիծն իր խառնաշփոթ սյուժեով և խճճված, լարված պատմություններով նման է Gossip Girl-ին և Big Little Lies-ին: Նախագիծը բարձրացնում է սոցիալական զգայուն թեմաներ. դեռահասի սեռական կյանք, համասեռամոլություն, ՄԻԱՎ, թմրանյութեր, կրոնական տարբերություններ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա