Logo

Իսպանական ակումբները պայքարում են Կավանիի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:45 / 03.06.2022ՍՊՈՐՏ
Էդինսոն Կավանի

Իսպանական Լա լիգայի 4 ակումբ ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին՝ հայտնում է լրագրող Էքրեմ Քյոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան», «Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Կավանին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում էր 2020 թվականից։ Ավելի վաղ անգլիական ակումբը հայտնել էր, որ ուրուգվայցու հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա