Logo

Իսպանական ակումբը պատրաստվում է առաջարկ կատարել Պոչետինոյին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:48 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Ատլետիկ- Մաուրիսիո Պոչետինո

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, որը մոտ է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն, կարող է աշխատանքի անցնել Իսպանիայի առաջնությունում՝ հայտնում է ֆրանսիական «Էկիպ»-ը:

Բիլբաոյի «Ատլետիկը» պատրաստվում է հրավիրել Պոչետինոյին. Մաուրիսիոն թիմի ղեկին կարող է փոխարինել Մարսելինո Գարսիա Տորալին։

Պոչետինոյի՝ ՊՍԺ-ի հետ գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ, սակայն ըստ տարբեր հեղինակավոր պարբերականների՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կողմերը կխզեն գործող պայմանագիրը:

Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն վաղաժամ նվաճել է Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա