Logo

Իսպանական ակումբներին կարգելվի նվերներ անել մրցավարներին

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 31.05.2017ՍՊՈՐՏ
REFEREES - Իսպանական ակումբներին կարգելվի նվերներ անել մրցավարներին

Հաջորդ մրցաշրջանում իսպանական ակումբներին կարգելվի որևէ իր նվիրել հանդիպման մրցավարներին, հաղորդում է COPE-ն:

Փեետրվարի վերջին «Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» հանդպիման մրցավարները քննադատվել էին մարզադաշտը «Ռեալի» խորհրդանշանը կրող պայուսակով լքելու համար:

Այս միջադեպից հետո «Բարսելոնան» հայտարարել էր, որ արտագնա հանդիպումների մրցավարներին ոչինչ չի նվիրում:

Սրա հետ մեկտեղ «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկը», «Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադ» իրենց տնային հանդիպումներից հետո մրցավարներին նվիրում են իրենց խորհրդանշանով պայուսակներ, որոնց մեջ կան ակումբի նշանով գրիչներ, դրոշներ և այլն: Բացի այդ «Ռեալը» մրցավարներին նաև հատուկ անվանական մարզաշապիկ է նվիրում խաղի ամսաթվով: Յուրաքանչյուր մրցավարի բաժին է հասնում 5 պայուսակ:

Հաջորդ մրցաշրջանից նման արարքը պատժելի կլինի թե՛ մրցավարի, թե՛ ակումբի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա