Logo

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը

18:32 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարություն է տարածել կատալոնական «Բարսելոնայի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«RFEF-ը դատախազության հետաքննությունից հետո մասնակցում է գործընթացին: Բացի այդ, վերլուծելով իրավիճակը, ֆեդերացիան էթիկայի դեպարտամենտից հաշվետվություն ու համապատասխան թղթեր է ուղարկել ՈւԵՖԱ-ի էթիկայի տնօրենին:

RFEF-ը հենց ամենասկզբից համագործակցում է պատասխանատու մարմինների հետ, որպեսզի առավելագույնս թեթևացնի նրանց գործը տվյալ հետաքննությունն իրականացնելիս: Վերոթվարկյալ հաշվետվությունը փոխանցվել է նաև «Բարսելոնա» ակումբին և մրցավարական կոմիտեին:

RFEF-ը հենց ամենասկզբից սկսել է վարել ներքին հետաքննություն: Ֆեդերացիան բաց է համագործակցության համար և ցանկանում է, որ գործն ավարտին հասցվի և հանդարտության կոչ է անում մրցավարական կոլեկտիվին: Ֆուտբոլին դա ձեռնտու չէ, սակայն իրավապահներին պետք է ժամանակ ու փաստեր:

Եվ վերջում, RFEF-ը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր մրցավարներին, որոնք հիմա աշխատում են պրոֆեսիոնալ ֆուտբոլում, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք նպաստում են մեր ֆուտբոլի աճին: Բոլորին շնորհակալ ենք»,- ասվում է RFEF-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրան 2001-2018 թվականներին 6,5 միլիոն եվրո կաշառք է ստացել «Բարսելոնայից»:

Էնրիկես Նեգրեյրան արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ վճարվումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնային» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում:

Այնուամենայնիվ, Էնրիկես Նեգրեյրան հարկային մարմիններին չի կարողացել ցույց տալ ոչ մի փաստաթուղթ, որ խորհրդատվական ծառայություններ է մատուցել «Բարսելոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա