Logo

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային»

21:35 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կատալոնական «Բարսելոնային», որը կասկածվում է Լա լիգայի մրցավարական կոմիտեի նախկին պաշտոնյա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու մեջ, հայտնում է AS-ը:

Օրինապահ մարմնի ներկայացուցիչը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Նեգրեյրան 2001-2018 թվականների ընթացքում ընդհանուր 7.3 միլիոն եվրո է ստացել ակումբից:

«Բարսելոնան» Ժոան Գասպարի նախագահության տարիներին մրցավարական կոմիտեի փոխնախագահին վճարել է 135 288 եվրո 2001/02 մրցաշրջանում և 139 535 հազար եվրո՝ 2002/03 մրցաշրջանում:

Ժոան Լապորտայի առաջին նախագահության տարիներին Նեգրեյրան սկսել է ավելի շատ վաստակել: 2003/04 մրցաշրջանում նրան վճարել են 145 758 հազար եվրո, իսկ 2009/10 մրցաշրջանում՝  573 398 հազար:

Սանդրո Ռոսելի ժամանակ (2010-2014) գումարի չափը գրեթե չի փոխվել, իսկ Խոսեպ-Մարիա Բարտոմեուի օրոք Նեգրեյրայի ծառայությունները սկսել են ավելի թանկ գնահատվել և երկու տարում վճարվել է 1,6 միլիոն եվրո:

Էնրիկես Նեգրեյրան ցուցմունք տալիս հայտարարել, որ վճարումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնային» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում:

Այնուամենայնիվ, Էնրիկես Նեգրեյրան հարկային մարմիններին չի կարողացել ցույց տալ ոչ մի փաստաթուղթ, որ խորհրդատվական ծառայություններ է մատուցել «Բարսելոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա