Logo

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» 4 գոլ խփեց «Բարսելոնային», Բենզեմայի հեթ-տրիկը

00:55 / 06.04.2023Ֆուտբոլ
Ռեալ-Բարսելոնա-2023

Մադրիդի «Ռեալը» 9 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Լա լիգայի առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, մեկ գոլ էլ խփեց բրազիլացի վինգեր Վինիսիուսը: «Ռեալի» ավագը 3 գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։

Նախորդ անգամ «Ռեալը» Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում չորս գոլ խփել էր 60 տարի առաջ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով:

Մայիսի 6-ին կայանալիք եզրափակիչում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի Պամպլոնայի «Օսասունայի» հետ, որը նախօրեին պայքարից դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»:

Իսպանիայի Արքայական գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 0-4 (առաջին խաղը՝ 1-0)

Վինիսիուս, 45+1, Կարիմ Բենզեմա, 50, 58 (11մ), 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա