Logo

Իսպանիայի գավաթ. Կարասկոյի դուբլն ու «Աթլետիկոյի» կամային հաղթանակը (տեսանյութ)

02:05 / 23.12.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ երկրի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Արենտեյրո» ակումբի նկատմամբ ու դուրս եկավ հաջորդ փուլ:

Մադրիդյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց բելգիացի վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Պադբլո Բարիոսը: Տանտերերի կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց իսպանացի հարձակվող Մարկոս Ալոնսո Ռոդրիգեսը:

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Իսպանիայի  գավաթ,   1/32 եզրափակիչ

«Արենտեյրո» - «Աթլետիկո»՝ 1-3 

Մարկոս Ալոնսո Ռոդրիգես, 42 - Յանիկ Ֆերեյրա Կարասկո, 45+1 (11մ.), 90+1, Պաբլո Բարիոս, 76

Վրիպում 11-մետրանոցից՝ Ալվարո Մորատա, 59 («Աթլետիկո») 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա