Logo

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ 4 գրանդ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:55 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Կառլոս Սոլեր

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը գրանդ ակումբների տրանսֆերային թիրախում է: 

Liverpool Echo-ի տեղեկություններով՝ Սոլերի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլը», իտալական «Յուվենտուսը», իսպանական «Ատլետիկոն» և «Բարսելոնան»:

Նշվում է, որ բացի այս 4 թիմից, իսպանացի ֆուտբոլիստին թիրախավորել է ևս մի քանի թոփ ակումբ: Աղբյուրի համաձայն՝ Սոլերը դեմ չէ հեռանալ «Վալենսիայից» և խաղալ ավելի բարձրակարգ թիմում:

2021/2022 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 12 գոլ և կատարել 5 ասիստ: Սոլերի՝ «չղջիկների» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Transfermarkt-ն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա