Logo

Իսպանիայի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.08.2020ՍՊՈՐՏ
oyarzabal bajas 0106 - Իսպանիայի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:05

-

-

«Ռեալ Սոսյեդադի» ավագ Միկել Օյարսաբալը չի օգնի Իսպանիայի հավաքականին Ազգերի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականների դեմ կայանալիք առաջիկա հանդիպումներում: Այս մասին հաղորդում է ազգային ընտրանու մամուլի ծառայությունը:

Բասկ ֆուտբոլիստը հավաքականի ճամբար ժամանելուց առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել, ինչի պատասխանը դրական է եղել: Այդ փաստը բացառել է նրա ներկայությունը հավաքականում առաջիկա օրերին, երբ անցկացվելու է մարզական հավաք:

Օյարսաբալին փոխարինելու համար հրավիրվել է «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն: Նա Լա Լիգայի 2019/20թթ․ առաջնությունում խփած 18 գոլով դարձել է առաջնության 3-րդ լավագույն ռմբարկու՝ գրանցելով լավագույն ցուցանիշն իսպանացի ֆուտբոլիստների շրջանում:

Յովիչը չի մեկնի հավաքական՝ Լա լիգայի մեկնարկին մասնակցելու հնարավորության համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա